Նկատե՞լ եք, որ հայազգի բնակիչներն անչափ հետաքրքրված են Հայաստանի հետ այս կամ այն կերպ փոխկապակցված երկրներում ընթացող ընտրական գործընթացներով, դրանց արդյունքով և անթաքույց երկրպագում են թեկնածուներից մեկին:
Վերջերս, այժմ և մոտ ապագայում ընտրություններ են տեղի ունեցել (տեղի կունենան), օրինակ` Ֆրանսիայում, Իրանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում...
Այսինքն, հայազգի բնակիչները լծվել են այդ ընտրությունները և դրանց արդյունքները լուսաբանելու և վերլուծելու գործին:
Մի կողմից` շատ հետաքրքիր է լսել կամ կարդալ վերջիններիս «կարծիքն» ու «վերլուծությունը», քանզի նրանք հոժարակամ և, ամենակարևորը` լրիվ անվճար, ինքնաբացահայտվում են (լյուստրացիայի են ենթարկվում):
Սակայն, մյուս կողմից` տխուր է Հայաստանի համար: Այսքան խայտաբղետ գործակալական ցանցեր որևէ նորմալ երկիր ունենալ չի կարող:
Եվ այս իմաստով, անիմաստ է Հայաստանը «խաչմերուկ» դարձնել: Հայաստանը վաղուց «խաչմերուկի» համբավ ունի:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ